Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կիսվել է Լա Լիգայի 3-րդ տուրի «Լաս Պալմասի» հետ կայանալիք հանդիպման սպասելիքներով։
«Այս պահին Իսպանիայի առաջնությունում բոլոր հանդիպումները բարդ են․ բոլոր իմաստներով։ Շատ թեժ է՝ չնայած հանդիպումների ուշ մեկնարկին։ Հանդիպումը լարված է լինելու, քանի որ «Լաս Պալմասը» սիրում է ֆուտբոլ խաղալ և վերահսկել գնդակը»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում AS-ը
Հիշեցնենք, որ Լա Լիգայի 3-րդ տուրի «Լաս Պալմաս» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա այսօր՝ օգոստոսի 29-ին, ժամը 23։30-ին։