Սերխիո Ռամոսը համաձայնության է եկել նոր ակումբի հետ

Իսպանացի փորձառու պաշտպան Սերխիո Ռամոսը պատրաստվում է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում, հայտնում է լրագրող Սաշա Տավոլիերին

Աղբյուրի տեղեկություններով՝ 38-ամյա խաղացողը համաձայնել է միանալ «Ալ-Օրուբա» ակումբին, որն ընթացիկ մրցաշրջանում հանդես է գալիս բարձրագույն դիվիզիոնում։

Հիշեցնենք, որ Ռամոսը 2023/24  մրցաշրջանի աավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով հեռացավ «Սևիլյաից»։