Հայաստանում կհիմնադրվի «Յուվենտուսի» ակադեմիա

Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2024թ. օգոստոսի 29-ի որոշմամբ հավանություն է տվել «Նեքսթ Ջեն Սպորտս» ընկերության աննախադեպ ներդրումային ծրագրին, որով նախատեսվում է Հայաստանում հիմնել աշխարհահռչակ «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի՝ միջազգային բարձր չափանիշներին համապատասխան ակադեմիա: Այս մասին հայտնում է, Juventus Academy Armenia-ի մամուլի ծառայությունը։

Ակադեմիան ունենալու է երկու տեղակայում. մեկը` Ավան Աճառյան 20/4 հասցեում, մյուսը` Ծիծառնակաբերդի խճուղի 2/3 հասցեում՝ «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ:

Կկառուցվի նաև բարձրակարգ հյուրանոց իր ֆուտբոլային ենթակառուցվածքներով, որը կլինի առաջինը Երևան քաղաքում:

Առաջիկայում «Նեքստ Ջեն Սպորտս»  ընկերությունը հանրությանը հանդես կգա ծրագրի մանրամասներով: