«Նապոլին» հայտարարել է «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի հետ պայմանագիր կնքելու մասին։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Բելգիայի հավաքականի 31-ամյա հարձակվողը նեապոլցիների հետ պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականը, իսկ տրանսֆերային գումարը կազմել է 30 միլիոն եվրո՝ առանց բոնուսների։
Անցած մրցաշրջանում Լուկակուն վարձավճարով հանդես է եկել «Ռոմայում»՝ բոլոր մրցաշարերում 47 խաղում դառնալով 21 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: