Կիրան Տրիպյեն հայտարարել է Անգլիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին

«Նյուքասլի» պաշտպան Կիրան Տրիպյեն հայտարարել է Անգլիայում կարիերան ավարտելու մասին։

33-ամյա ֆուտբոլիստը ազգային հավաքականի կազմում կարողացել է անցկացնել 54 հանդիպում, որոնցում խփել է 1 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։

Անգլիայի հավաքականի կազմում Տրիպյեն նվաճեց արծաթե մեդալներ EURO-2020-ում և EURO-2024-ում։