«Սևիլիայի» պաշտպան Խեսուս Նավասը հայտարարել է Իսպանիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։
38-ամյա վետերանը ազգային հավաքականի կազմում անցկացրել է 56 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Իսպանիայի հավաքականի կազմում Նավասը դարձել է աշխարհի չեմպիոն (2010), հաղթել EURO-2012-ում և EURO-2024-ում, 2022/23 թվականներին՝ Ազգերի լիգայում։