Իլկայ Գյունդողան․ «Ամբողջ սրտով ցանկանում եմ, որ «Բարսելոնան» խաղաղություն գտնի»

«Մանչեսթեր Սիթիի» գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը լրագրողների հետ զրույցում խոսել է այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնայից» իր հեռանալու մասին։

Գյունդողանը As-ին ասել է, որ իր համար բավական է, որ Պեպ Գվարդիոլան ցանկանում էր իրեն վերադարձնել: Գերմանացին նշել է, որ այս ամառ առաջարկներ է ունեցել այլ ակումբներից, սակայն դրանք իրեն ընդհանրապես չեն հետաքրքրել։

«Ինչ վերաբերում է «Բարսելոնային», ապա ամբողջ սրտով ցանկանում եմ, որ թիմը խաղաղություն գտնի։ Երկրպագուներն արժանի են դրան։ Առաջին երեք տուրերում երեք հաղթանակով մեկնարկը հաջող էր։ Հուսով եմ, որ կատալոնացիները կշարունակեն նույն ոգով»,- հավելել է Գյունդողանը։