«Բարսելոնայի» թիրախը ՊՍԺ-ի կիսապաշտպանն է

Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Դանիլո Պերեյրան հայտնվել է եվրոպական երկու թոփ ակումբների հետաքրքրությունների տիրույթում։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ 32-ամյա պորտուգալացու հետ ցանկանում են ձեռք բերել կատալոնական «Բարսելոնան» և Մադրիդի «Ատլետիկոն»:

Դանիլոն փարիզյան գրանդի ֆուտբոլիստ է 2021 թվականի ամռանից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2025 թվականի հունիսի վերջին։ Transfermarkt-ը փորձառու կիսապաշտպանի շուկայական արժեքը գնահատում է ութ միլիոն եվրո:

Ֆրանսիայի առաջնությունում անցած մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 26 հանդիպման և ստացել երկու դեղին քարտ։