Ռոման պայմանագիր կկնքի «Լենսի» կենտրոնական պաշտպան Կևին Դանսուի հետ մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը, հայտնում է Sky Italia-ն։
Աղբյուրի համաձայն՝ հռոմեական ակումբը Ավստրիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստին վարձակալում է 2024/25 մրցաշրջանի համար՝ հետագայում 25 միլիոն եվրոյի գնման պարտավորությամբ:
Անցած մրցաշրջանում Դանսուն «Լենսի» կազմում 38 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և դարձել 1 գոլի հեղինակ։ Պաշտպանն Ավստրիայի հավաքականի կազմում մեկնել է EURO-2024, որտեղ մասնակցել է երեք հանդիպման։