Կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը մեկնաբանել է «Բարսելոնայից» իր վերադարձը «Մանչեսթեր Սիթի»։
«Ինձ համար բավական էր, որ Պեպը ցանկանում էր՝ ես վերադառնամ: Ես այլ առաջարկներ ունեի, բայց դրանցից ոչ մեկն ինձ չէր հետաքրքրում։ Եթե հեռանամ «Բարսայից», կվերադառնամ «Մանչեսթեր Սիթի», դա անմիջապես պարզ դարձավ ինձ համար:
Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ ամբողջ սրտով ցանկանում եմ, որ «Բարսելոնան» խաղաղություն գտնի և դրանով իսկ հաջողություն: Երկրպագուները, ամենից առաջ, արժանի են դրան։ Երեք խաղով և երեք հաղթանակով մեկնարկն արդեն հաջող է»,- Գյունդողանի խոսքերն է մեջբերում AS-ը: