🎥Տիգրան Բարսեղյանի գոլը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի ուղեգիր պարգևեց «Սլովանին»

Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Սլովանը» մրցեց «Միտդյուլանի» դեմ։

Սլովակական ակումբը երկու խաղերի դիմակայությունում կարողացավ ընդհանուր՝ 4։3 հաշվով հաղթել ու նվաճել խմբային փուլի ուղեգիր։

Հայ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը խաղի 86-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը, որը դարձավ հաղթական ու ուղեգիր պարգևեց «Սլովանին» դեպի խմբային փուլ։