Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆում Հայաստանը ունի երկու ակումբ՝ Երևանի «Նոան» և Երևանի «Փյունիկը»։
Հայկական ակումբային ֆուտբոլում այսօրը կարող է պատմական լինել այն պատճառով, որ առաջին անգամ եվրագավաթի խմբային փուլում երկու ակումբ կարող ենք ունենալ։
Երևանի «Նոան» պատասխան խաղից առաջ 3 գնդակի առավելություն ունի սլովակական «Ռուժոմբերոկի» դեմ խաղում, իսկ «Փյունիկը» Սլովենիայի չեմպիոն «Ցելեի» դեմ հանդիպմանը կմոտենա նվազագույն գոլի առավելությամբ։
«Նոան» պայքարի մեջ կմտնի 20։30-ին, «Փյունիկը»՝ 22։15-ին։