Ուրուգվայի հավաքականի հինգ ֆուտբոլիստներ որակազրկվել են կոլումբիացի երկրպագուների հետ կռվի պատճառով

Ուրուգվայի հավաքականի հինգ ֆուտբոլիստներ որակազրկվել են Կոլումբիայի հավաքականի երկրպագուների հետ կռվի պատճառով, հայտնում է ESPN-ը։1

Դարվին Նունյեսը չի կարողանա մասնակցել CANMEBOL-ի հովանու ներքո ազգային հավաքականի առաջիկա 5 հանդիպումներին եւ կվճարի 20.000 դոլար տուգանք, Ռոդրիգո Բենտանկուրը՝ 4 խաղ եւ 16.000 դոլար տուգանք։ Խոսե Մարիա Խիմենեսը, Մատիաս Օլիվերան և Ռոնալդ Արաուխոն ստացել են 3 խաղյա որակազրկում և 12000-ական դոլար տուգանք:

Հիշեցնենք, որ սկանդալը տեղի է ունեցել 2024 թվականի Կոպա Ամերիկայի կիսաեզրափակչի Ուրուգվայ – Կոլումբիա (0:1) խաղից հետո: Ուրուգվայի ֆուտբոլիստները շտապել են տրիբունաներում գտնվող կոլումբիացի երկրպագուների մոտ՝ իրավիճակը հարթելու համար՝ հարձակվող Նունյեսի գլխավորությամբ ծեծկռտուք սկսելով։ Ավելի ուշ ֆուտբոլիստներն իրենց ագրեսիան բացատրել են իրենց ընտանիքների վրա երկրպագուների հարձակումներով, որոնք նույնպես ներկա են եղել մարզադաշտում: