Կրիշտիանու Ռոնալդու. «Սաուդյան Արաբիայում ֆուտբոլը զարգացել է իմ շնորհիվ»

Սադի «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղընկեր Ռիո Ֆերդինանդի հետ զրույցում կիսվել է Սաուդյան Արաբիայում ֆուտբոլի զարգացման մասին իր կարծիքը ժամանելուց հետո։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ալ-Նասրի» ֆուտբոլիստ է դարձել 2023 թվականին։

«Ես գիտեի Սաուդյան Լիգայի մշակույթի մասին, քանի որ ունեմ պորտուգալացի ընկերներ և մարզիչներ, ովքեր խաղում են այնտեղ:

Իհարկե, եթե ինձ հարցնեք, թե կարծում էի, որ լիգան այդքան արագ կաճի, պատասխանը կլինի ոչ: Բայց սաուդյան առաջնությունում ֆուտբոլը զարգացել է իմ շնորհիվ»,- ասել է Ռոնալդուն: