Հայտնի են Չեմպիոնների Լիգայի հիմնական փուլի բոլոր մասնակիցները

Փլեյ-օֆֆի որակավորման փուլի վերջին հանդիպումների արդյունքներով որոշվել են Չեմպիոնների Լիգայի 2024/25 մրցաշրջանի ընդհանուր փուլի բոլոր մասնակիցները։

Մրցաշարի պատմության մեջ առաջին անգամ մեկ խումբ կկազմի 36 թիմ։ Յուրաքանչյուր թիմ երկու հանդիպում կանցկացնի չորս զամբյուղից յուրաքանչյուր երկու տարբեր մրցակիցների հետ: 1-8-րդ հորիզոնականները զբաղեցրած ակումբները դուրս կգան 1/8-րդ եզրափակիչ, իսկ 9-24-րդ հորիզոնականները զբաղեցրած ակումբները կպայքարեն միմյան դեմ 1/8-ի համար։

Վիճակահանությունը կկայանա հինգշաբթի՝ 18:00-ին։