Էդդի Նկետիան կտեղափոխվի անգլիական մեկ այլ ակումբ

«Արսենալի» հարձակվող Էդդի Նկետիան շուտով կարող է համալրել «Քրիսթալ Փելասի» շարքերը։

Օգոստոսի 28-ին ֆուտբոլիստը բուժզննում է անցել։ 25-ամյա անգլիացին արդեն համաձայնեցրել է պայմանները իր նոր ակումբի հետ, և գործարքը գնահատվում է 25 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ 5 միլիոն ֆունտ բոնուսների հնարավորությամբ:

Նախորդ մրցաշրջանում Նկետիան 37 խաղում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։