«Բարսելոնան» փորձում է ուժեղացնել իր պաշտպանական գիծը մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը: Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբը հայացքն ուղղել է Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ջոնաթան Տային: «Բլաուգրանան» արդեն առաջարկել է 20 միլիոն եվրո Տայի համար և ևս 5 միլիոն՝ բոնուսների տեսքով։ Միաժամանակ լևերկուզենցիները հույս ունեն խաղացողի համար ստանալ 30 մլն.
«Բավարիան» վաղուց է հետաքրքրված 28-ամյա Տայի ծառայություններով: «Բարսելոնան» հույս ունի, որ «Բայերը» կնախընտրի նրան բաց թողնել Իսպանիա՝ մրցակցին չուժեղացնելու համար։
Հարկ է նշել, որ այս ամառ Ջոնաթան Տան հանդես է եկել Գերմանիայի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությունում։