Ֆլորիան Վիրցը ցանկանում է տեղափոխվել իսպանական գրանդ

Մադրիդի «Ռեալը» երկարաժամկետ պլաններ է մշակում տրանսֆերային շուկայում։

Ինչպես հաղորդում է Relevo-ն, մադրիդյան գրանդը հաջորդ ամառ կփորձի ձեռք բերել Լևերկուզենի «Բայերի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցին:

Կարևոր է, որ Վիրցը ցանկանում է տեղափոխվել «Ռեալ» և հրաժարվում է այլ տարբերակներից։ Մադրիդյան սուպերակումբը չի ցանկանում ներքաշվել ձգձգվող տրանսֆերային սագայի մեջ։