Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հարձակվող Էնդրիկը «Ռեալ» է տեղափոխվել «Պալմեյրասից»։ Ակումբների համաձայնագրով նախատեսված են բազմաթիվ բոնուսներ, որոնց շնորհիվ գործարքի գումարը կարող է աճել։
Ինչպես հայտնում է beIN Sports-ը՝ Globo-ին հղումով, յուրաքանչյուր խփած գոլի, գոլային փոխանցման կամ 11 մետրանոցի համար «Ռեալը» պետք է «Պալմեյրասին» վճարի 35 հազար դոլար։ Կան նաև այլ բոնուսներ, մասնավորապես, բրազիլական ակումբը կարող է վաստակել 500 հազարից մինչև 2 միլիոն դոլար, եթե «Ռեալը» Էնդրիկի հետ հաղթի Չեմպիոնների Լիգայում, իսկ ֆուտբոլիստը մրցաշարի մի քանի խաղում ընդգրկվի մեկնարկային կազմում։
Բոնուսներ են սահմանվում նաև անհատական մրցանակների, մասնավորապես՝ «Ոսկե Գնդակի» համար։ Խոսքը 1-ից 2 միլիոն դոլար գումարի մասին է։