«Բավարիայի» և Դորտմունդի «Բորուսիայի» նախկին պաշտպան, Գերմանիայի հավաքականի աշխարհի չեմպիոն Մատս Հումելսը հրաժարվել է տեղափոխվել «Ռեալ Սոսյեդադ», հայտնում է AS-ը։
35-ամյա ֆուտբոլիստը, ով Դորտմունդի «Բորուսիայից» հեռանալուց հետո ազատ գործակալ է, մոտ էր Սան Սեբաստյան ակումբի հետ մեկ տարվա պայմանագիր կնքելուն, սակայն, ի վերջո, հրաժարվեց տեղափոխությունից՝ պատճառաբանելով ընտանեկան խնդիրները։ Ավելի վաղ նույն տրանսֆերային պատուհանի ժամանակ գերմանացին նույն կերպ հրաժարվեց «Բոլոնիայից», թեև գործարքը մոտ էր ավարտին:
2023/24 մրցաշրջանում Հումելսը «Բորուսիայի» կազմում անցկացրել է 40 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։