Ջեյդոն Սանչոն կարիերան կշարունակի «Յուվենտուսում»

«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Յուվենտուսում»:

Ինչպես հայտնում է RMC Sport-ի լրագրող Ֆաբրիս Հոքինսը, ակումբները պայմանավորվել են վարձակալել 24-ամյա անգլիացուն՝ գնելու պարտավորությամբ։ Ինքը՝ ֆուտբոլիստը, համաձայնել է տրանսֆերին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է Սանչոյին փոխանակել «Չելսիի» վինգեր Ռահիմ Ստերլինգի հետ։