Իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոն խոսել է կատալոնական «Բարսելոնայի» կազմում իր նորամուտի մասին։
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 27-ին, Իսպանիայի առաջնության երրորդ տուրի՝ «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղում (2:1) Եվրոպայի չեմպիոնը դուրս եկավ փոխարինման եւ խփեց հաղթական գոլը։
«Ես շատ էի ցանկանում նշել նորամուտս: Եվ ես դա արեցի: Ես ինձ իսկապես լավ էի զգում և երջանիկ վերադառնում եմ տուն՝ օգնելով թիմին մի խաղադաշտում, որտեղ նրանք չեն հաղթել մի քանի տարի»,- Օլմոյի խոսքերն է մեջբերում «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը։