«Բարսելոնայի» պաշտպանը կարիերան կշարունակի Շոտլանդիայի առաջնությունում

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ալեքս Վալեն կարիերան կշարունակի Շոտլանդիայի առաջնությունում։ Ֆուտբոլիստը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա «Սելթիկում», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հարկ է նշել, որ մինչ տրանսֆերը վերջնական տեսքի բերելը, Վալեն երկարաձգել է աշխատանքային պայմանագիրը «բլաուգրանայի» հետ մինչև 2026 թվականի կեսերը: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 2,5 միլիոն եվրո։

Ալեքսը կատալոնական ակումբի ակադեմիայի սան է։ Անցած մրցաշրջանում պաշտպանը վարձավճարով հանդես էր գալիս «Լեւանտեում»: Վալեն երկրորդ դիվիզիոնում մասնակցել է 29 հանդիպման։