Կառլո Անչելոտին խոսել է Դավիդ Ալաբայի վիճակի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է պաշտպան Դավիդ Ալաբայի մարզավիճակը։ Ինչպես գիտեք, ավստրիացին ապաքինվում է դեկտեմբերին ստացած ծնկի ծանր վնասվածքից։

«Ալաբան արդեն սկսել է վազել: Բայց մենք պետք է համբերատար լինենք»,- ասել է Անչելոտտին լրագրողներին մամուլի ասուլիսի ժամանակ:

Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի Լա Լիգայի հաջորդ հանդիպումը կանցկացնի հինգշաբթի օրը՝ օգոստոսի 29-ին, արտագնա «Լաս Պալմասի» հետ։