Առաջիկա ժամերին «Յուվենտուսը» ֆուտբոլիստի համար առաջին պաշտոնական առաջարկը կանի «Մանչեսթեր Յունայթեդին»: Թուրինյան թիմը ցանկանում է «կարմիր սատանաներից» վարձակալել վինգեր Ջեյդոն Սանչոյին։ Այս մասին խոսում է Transfer News Live-ը՝ վկայակոչելով հայտնի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյին։
Նշվում է, որ «Յուվենտուսը» կառաջարկի վերցնել Սանչոյի աշխատավարձի միայն մի մասը։ Միաժամանակ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է զգալի գումար ստանալ 24-ամյա ֆուտբոլիստին վարձակալելու համար։