Անդրեյ Լունինը այս ամառ չի հեռանա Մադրիդի «Ռեալից»։
Ինչպես հաղորդում է As-ը, ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում Լունինը առաջարկներ է ստացել մի քանի ակումբներից, սակայն նրանցից ոչ մեկը չի համոզել ոչ ակումբին, ոչ ֆուտբոլիստին, քանի որ դարպասապահը ցանկանում է տեղափոխվել բարձրակարգ թիմ, որտեղ նա կարող է դառնալ հիմնական դարպասապահ։
Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագրի երկարաձգումը քիչ հավանական է։ Պատճառներից մեկը մադրիդյան ակումբի և Լունինի գործակալ Ժորժե Մենդեշի լարված հարաբերություններն են, որոնք վատթարացել են Լենի Յորոյի անհաջող տրանսֆերից հետո։
Հաղորդվում է, որ «Ռեալը» Լունինին գնահատում է մոտավորապես 30 միլիոն եվրո և պատրաստ չէ նրան վարձավճարով բաց թողնել։