Կառլո Անչելոտտի․ «Նրան ասացի, որ 30 գոլ խփի մեկ մրցաշրջանում»

Կառլո Անչելոտտին խոսել է Ֆեդերիկո Վալվերդեի առաջընթացի մասին։

– Դուք պլանավորո՞ւմ եք կրկին խաղադրույք կատարել Վալվերդեի հետ գոլերի քանակի վրա:

– Ես նրան ասացի, որ 30 գոլ խփի մեկ մրցաշրջանում: Ոչ, ես կատակում եմ:

Նա կատարելագործվում է, առաջադիմում և ավելի ու ավելի է դուրս գալիս առաջին պլան: Նա այն առաջնորդն է, ինչպիսին պետք է լինի: Սա լուրջ և մոտիվացնող մթնոլորտ է ստեղծում»,- ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը: