Կինգսլի Կոմանը ընդունել է սաուդյան ակումբի առաջարկը

Մյունխենի «Բավարիայի» ձախ եզրային կիսապաշտպան Կինգսլի Կոմանը ընդունել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալի» առաջարկը, հայտնում է L’Equipe-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակումբները պայմանավորվել են 28-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը։ Գործարքը վերջնական տեսքի բերելու համար մնում է միայն կարգավորել վերջնական մանրամասները: Նշվում է, որ դեռ մնում է կարիերան Պրեմիեր Լիգայում շարունակելու տարբերակը, որտեղ ի սկզբանե ցանկանում էր խաղալ Կոմանը։

Կոմանը «Բավարիա» է տեղափոխվել «Յուվենտուսից» 2015 թվականի ամռանը։