«Աստոն Վիլայի» և Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը կարծում է, որ Ունայ Էմերիի գլխավորած բիրմինգհեմյան թիմը կարող է 2024/25 մրցաշրջանում դուրս գալ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։
«Հաշվի առնելով, թե ինչպիսի մարզիչ ունենք, այո: Նա «Վիլյառեալի» հետ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում էր։ Նա չորս անգամ հաղթել է Եվրոպայի Լիգան։
Ինչ վերաբերում է ակումբին, ապա սա մեր առաջին Չեմպիոնների Լիգան է, ուստի դա մեզ համար նորություն կլինի։ Բայց մեր մարզչի ու ֆուտբոլիստների հետ մենք կարող ենք դուրս գալ եզրափակիչ»,- Մարտինեսի խոսքը մեջբերում է բրիտանական The Guardian առցանց հրատարակությունը։