Լամին Յամալը արդյունավետ գործողությամբ աչքի ընկնում 7-րդ հանդիպումն անընդմեջ։
Վերջին անգամ եզրային հարձակվողը խաղադաշտը լքել էր առանց գոլի կամ գոլային փոխանցման հունիսի 24-ին՝ EURO-2024-ի խմբային փուլի Ալբանիայի դեմ խաղում։
Այնուհետև ֆուտբոլիստը գոլային փոխանցում կատարեց Վրաստանի, Գերմանիայի և Անգլիայի դեմ խաղերում, ինչպես նաև գոլի հեղինակ դարձավ Ֆրանսիայի դեմ խաղում: Վերադառնալով «Բարսելոնա»՝ Յամալը գոլային փոխանցում կատարեց «Վալենսիայի» դեմ խաղում և գոլի հեղինակ դարձավ «Ատլետիկի» դեմ խաղում։
Երեկ նա օգնել է Դանի Օլմոյին Լա Լիգայի «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում։