«Բարսելոնան» ցանկանում է գնել «ՌԲ Լայպցիգի» ևս մեկ ֆուտբոլիստի

«Բարսելոնան» հետաքրքրված է Մոհամեդ Սիմականի ծառայություններով։

Ինչպես հայտնում է Foot Mercato-ն, կատալոնական ակումբը հետաքրքրվել է «ՌԲ Լայպցիգի» պաշտպանով, ով ի վիճակի է խաղալ ինչպես եզրում, այնպես էլ կենտրոնական պաշտպանի դիրքում:

Նշվում է, որ «Բարսելոնայի» համար դժվար կլինի Սիմականի տեղափոխությունը, քանի որ «ՌԲ Լայպցիգը» ֆրանսիացու համար պահանջում է առնվազն 50 միլիոն եվրո։ Այս պահին կատալոնացիները պատրաստ չեն վճարել այս գումարը։

Նախկինում հաղորդվում էր նաև, որ Սիմականով հետաքրքրված են «Լիվերպուլն» ու «Յուվենտուսը»։