«Ինտերը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը իր ֆուտբոլիստներից մեկի հետ

«Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսը կշարունակի հանդես գալ միլանյան ակումբում։ Ղեկավարությունը նոր պայմանագիր է պատրաստում 28-ամյա ֆուտբոլիստի համար։

Սպասվում է, որ բոլոր մանրամասները կպարզվեն հաջորդ շաբաթ, երբ կփակվի տրանսֆերային պատուհանը: Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ նոր պայմանագրում գնման կետ կլինի։

Հոլանդացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ: Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 36 հանդիպման, դարձել 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։