Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին արձագանքել է այն փաստին, որ Կիլիան Մբապպեն դեռ չի խփել իր նորամուտի գոլը Լա Լիգայում։ Մասնագետի կարծիքով՝ ֆրանսիացին չպետք է փոխի իր դիրքը խաղադաշտում։
«Մբապպեի դիրքը կենտրոնում կաշկանդո՞ւմ է նրան: Ես այլ կարծիքի եմ։ Մբապպեն հիանալի հարձակվող է։ Նա հիանալի արագություն ունի և լավ է շարժվում առանց գնդակի։
Կիլիանն անպայման գոլ կխփի։ Չեմ կարծում, որ նա պետք է աջ կամ ձախ խաղա: Նա գոլեր կխփի նաև այս դիրքից»,- ասել է Անչելոտտին:
Մբապպեն մինչ Մադրիդ տեղափոխվելը խաղացել է ՊՍԺ-ում։ Ֆուտբոլիստը «Ռեալ» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։