Թուրինի «Յուվենտուսի» վինգեր Ֆեդերիկո Կիեզան կարող է տեղափոխվել «Մառախլապատ Ալբիոն»: «Լիվերպուլը» աշխատում է նրա տրանսֆերի ոյղղությամբ, հաղորդում է The Athletic-ը։
Մերսիսայդյան թոփ-ակումբը երկար ժամանակ հետևում էր իտալացուն և այժմ որոշել է օգտվել ստեղծված իրավիճակից: Հարձակողական ոճի կիսապաշտպանի պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի ամռանը, իսկ գլխավոր մարզիչ Տիագու Մոտտան Ֆեդերիկոյին չի տեսնում իր թիմում։ «Յուվենտուսը» ֆուտբոլիստին գնահատում է 15 միլիոն եվրո:
«Լիվերպուլը» հույս ունի ձեռք բերել Կիեզային մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը: Մերսիսայդցիները իտալացուն կառաջարկեն չորս տարվա աշխատանքային պայմանագիր։