Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է, որ Զինեդին Զիդանը դառնա «Ալ-Նասրի» նոր մարզիչը

«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է, որ Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը դառնա սաուդյան ակումբի նոր գլխավոր մարզիչը։

Լրագրող Էդուարդո Ինդայի խոսքով՝ «Ալ-Նասրն» այժմ խնդիրներ ունի իր մարզչի հետ։ 39-ամյա Ռոնալդուն պնդում է, որ Սաուդյան Արաբիայի հավաքականի ղեկավարները համաձայնության գան Զիդանի հետ, ով երկար ժամանակ է՝ ակումբ չի մարզում։ Փորձառու պորտուգալացին ֆրանսիացի մասնագետին իդեալական թեկնածու է համարում «Ալ-Նասրի» նոր գլխավոր մարզչի պաշտոնում։

Հիշեցնենք, որ «Ռեալի» հետ Զինեդին Զիդանը երեք անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգան, երկու անգամ՝ Իսպանիայի առաջնությունը։ Զիդանը ներկայումս չի մարզում ոչ մի ակումբ։ Մարզիչը երազում է մի օր գլխավորել Ֆրանսիայի հավաքականը։