«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը մոտ ժամանակներս կարող է կարիերան շարունակել «Չելսիում»:
Ջանլուկա Դի Մարցիոյի խոսքերով՝ «ազնվականներն» իրենց առաջին պաշտոնական առաջարկն են արել իտալացիներին և ակտիվ բանակցությունների մեջ են։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլին» նույնպես հավակնում է Օսիմհենին և պատրաստ է ֆուտբոլիստին գնել 70 միլիոն եվրոյով։
Սաուդցիների հետ բանակցությունները կվերսկսվեն միայն այն դեպքում, եթե «Չելսիի» հետ համաձայնություն ձեռք չբերվի։