«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը մեկնաբանել է Լա Լիգայի 3-րդ տուրում «Ռայո Վալյեկանոյի» նկատմամբ տոնած կամային հաղթանակը (2:1)։
Կատալոնացիներին հաղթանակ բերեց Դանի Օլմոյի գոլը, ում համար այս խաղը նրա նորամուտն էր «Բարսելոնայի» մարզաշապիկով։
«Երկրորդ խաղակեսի սկզբում մենք լավ էինք գործում։ Սրա հիմնական պատճառը խաղադաշտ մտած Դանի Օլմոն էր։ Նա շատ լավ է տիրում գնդակին և ճնշում է գործադրում առանց գնդակի: Հանդիպման երկրորդ խաղակեսում նա տարբերություն մտցրեց։
Երկրորդ խաղակեսում լավ էինք տիրում գնդակին։ Գնդակին տիրապետելը շատ հուսալի է, և մենք շատ լավ ենք գործում այդ հարցում։
Մենք կվերլուծենք մեր խաղը։ 9-ից ունենք 9 միավոր, բայց աշխատանքը դեռ ավարտված չէ։ Այս պահին մենք պետք է բարելավենք խաղը առաջին խաղակեսում»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Jijantes-ը: