«Բարսելոնայի» երիտասարդ ֆուտբոլիստ Մարկ Բերնալը վնասվածք է ստացել Լա Լիգայի 3-րդ տուրի «Ռայո Վալյեկանոյի» հետ խաղում (2:1):
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 17-ամյա իսպանացին պատռել է խաչաձև կապանը։
Ֆուտբոլիստը շարքից դուրս կմնա մի քանի ամսով։ Վնասվածքի պաշտոնական հաստատումը սպասվում է այսօր կեսօրին (օգոստոսի 28):