Երեքշաբթի օրը՝ օգոստոսի 27-ին, Իսպանիայում կայացավ Լա Լիգայի 3-րդ տուրի հանդիպումը, որում «Բարսելոնան» արտագնա խաղում 2։1 հաշվով հաղթեց «Ռայո Վալյեկանոյին»։
Այս խաղը Հանսի Ֆլիկի համար երրորդն էր կատալոնացիների գլխավոր մարզչի պաշտոնում։ Նա հաղթեց 3 խաղից 3-ում։
Այսպիսով, Ֆլիկը սկսեց ավելի լավ, քան ակումբի ամենահաջողակ մարզիչներից մեկը՝ Պեպ Գվարդիոլան, ով իր ճանապարհը թիմի հետ սկսեց 2 պարտությամբ և 1 հաղթանակով։
Հիշեցնենք, որ 2008 թվականին Գվարդիոլայի գլխավորությամբ «Բարսելոնան» Լա Լիգայի մեկնարկային խաղում պարտվեց «Նումանսիային» (0:1), ինչպես նաև Չեմպիոնների Լիգայի որակավորման 3-րդ փուլում պարտվեց Լեհաստանի չեմպիոն «Վիսլային» (0:1) պատասխան խաղում հաղթելով նրան (4:0):