Իսպանիայի առաջնության 3-րդ տուրում «Ռայո-Վալյեկանոն» ընդունեց կատալոնական «Բարսելոնային»։ Հանդիպումը ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2:1 հաշվով։
Հանդիպման 9-րդ րոպեին «Ռայո-Վալյեկանոյի» կիսապաշտպան Ունայ Լոպեսը առաջ մղեց իր թիմին։ 60-րդ րոպեին «Բարսելոնան« հավասարեցրեց խաղի հաշիվը՝ աչքի ընկավ Պեդրին։
Հյուրերի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին 71-րդ րոպեին առաջ մղեց իր թիմին, սակայն VAR-ի ստուգումից հետո գոլը չեղարկվեց։ 82-րդ րոպեին կատալոնական ակումբը առաջ անցավ հաշվի մեջ, գոլի հեղինակ դարձավ Դանի Օլմոն իր նորամուտի խաղում։
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 9 միավոր և զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։ «Ռայո-Վալյեկանոն» ունի չորս միավոր և զբաղեցնում է ութերորդ տեղը։