Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը կարծիք է հայտնել թիմի նորեկ, ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեի մասին։
«Ինձ դուր է գալիս Մբապպեի ոճը, ինձ դուր է գալիս, թե ինչպես է նա խաղում, և, ճիշտն ասած, ես շատ ոգևորված եմ նրանով, թե ինչ կարող ենք անել այս մրցաշրջանում: Նա մեզ միացավ բազմաթիվ գոլերով և տիտղոսներով։ Նա տեղափոխվեց այն ակումբ, որտեղ միշտ երազել է խաղալ, և որի համար միշտ երազել է խաղալ յուրաքանչյուր ֆուտբոլիստ։
Տա Աստված, որ Մբապպեն կարողանա մեզ համար այնքան գոլ խփել, որքան խփել է իր նախորդ թիմում, և որքան գոլ է խփել ազգային հավաքականում, և նույնիսկ ավելին: