Պաշտոնական․ Միկել Մերինոն տեղափոխվեց «Արսենալ»

«Ռեալ-Սոսյեդադի» կիսապաշտպան Միկել Մերինոն տեղափոխվեց «Արսենալ», հայտնում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Իսպանիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստը երկարաժամկետ պայմանագիր է կնքել «զինագործների» հետ։

Մերինոն իր կարիերան սկսել է «Օսասունայում»։ Այնուհետև նա խաղացել է Դորտմունդի «Բորուսիայում», «Նյուքասլում», իսկ 2018 թվականին դարձել է «Ռեալ-Սոսյեդադի» ֆուտբոլիստ։

2024 թվականին ֆուտբոլիստը Իսպանիայի հավաքականի կազմում հաղթել է 2024 թվականի Եվրոպայի առաջնությունը։