Կրիշտիանու Ռոնալդու. «Պետք է միշտ հավատալ, որ Պորտուգալիան ավելի լավ հանդես կգա գալիք մրցաշարերում»

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բարձր է գնահատել ազգային հավաքականի ելույթը Գերմանիայում կայացած Եվրոպայի առաջնությունում։

EURO-2024-ում Պորտուգալիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ 11 մետրանոց հարվածաշարում պարտվեց Ֆրանսիային (0։0, 3։5)։

«Արդյունքն այն չէր, ինչ բոլորս սպասում էինք, այն է՝ հաղթել մրցաշարում։ Արդյունքը միջին էր։ Մենք կարևոր դաս ենք քաղել այս եվրոյից։

Պորտուգալացի ֆուտբոլիստների նոր սերնդի համար պայծառ ապագա եմ տեսնում։ Պետք է միշտ հավատալ, որ Պորտուգալիան ավելի լավ հանդես կգա գալիք մրցաշարերում»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում A Bola-ն։