Մուհամեդ Սալահը տպավորիչ ցուցանիշ է գրանցել

«Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահը գոլի հեղինակ է դարձել «Բրենթֆորդի» դեմ խաղում և բարելավել իր հաջողությունը Պրեմիեր Լիգայի «Լիվերպուլի» տնային հանդիպումներում։ Այս մասին հայտնում է Squawka-ը։

Աղբյուրի համաձայն՝ Սալահն անմիջական մասնակցություն է ունեցել «Լիվերպուլի» կազմում «Էնֆիլդում» Պրեմիեր Լիգայի 128 խաղում խփած 128 գոլերում։ Ֆուտբոլիստը դարձել է 93 գոլի և 35 գոլային փոխանցման հեղինակ։

Նշենք, որ ոչ մի այլ ֆուտբոլիստ Պրեմիեր Լիգայի տնային խաղում այս ցուցանիշը չի գրանցել, երբ Սալահը միացավ «Լիվերպուլին» 2017 թվականին։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» Պրեմիեր Լիգայում մրցաշրջանը սկսել է երկու հաղթանակով «Իպսվիչի» (2։0) և «Բրենտֆորդի» (2։0) նկատմամբ։