Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է իր կարիերան ավարտելու մասին հարցին

«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է այն հարցին, թե երբ է պատրաստվում ավարտել ֆուտբոլային կարիերան։

39-ամյա պորտուգալացու պայմանագիրը սաուդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։

«Չգիտեմ՝ շուտով կավարտեմ կարիերաս, թե երկու կամ երեք տարի հետո, բայց հավանաբար դա կանեմ «Ալ-Նասրում», որտեղ ինձ երջանիկ եմ զգում։ Ես ինձ հարմարավետ եմ զգում այս երկրում և այս լիգայում։ Ես իսկապես հաճույք եմ ստանում Սաուդյան Արաբիայի առաջնությունում խաղալուց և ցանկանում եմ շարունակել դա»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում A Bola-ն։

Նոր մրցաշրջանի մեկնարկում Ռոնալդուն «Ալ-Նասրի» կազմում անցկացրած 3 խաղում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։