Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզան «Բարսելոնային» տրանսֆերի համար ժամանակ է տվել։
Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, 26-ամյա իտալացին և նրա գործակալը պատրաստ են կատալոնական ակումբին ևս մեկ օր ժամանակ տալ գործարքը հարթելու համար։
Եթե այս ժամանակից հետո «Բարսելոնան» չկարողանա երաշխավորել տրանսֆերը, Կիեզան կսկսի այլ տարբերակներ դիտարկել։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ Կիեզան կարող է պայմանագիր կնքել «Լիվերպուլի» հետ։