«Բավարիայի» սպորտային տնօրեն Քրիստոֆ Ֆրեյնդը պատասխանել է այն հարցին, թե արդյոք ակումբը կգնի որևէ ֆուտբոլիստի մինչև ամառային տրանսֆերային պատուհանի ավարտը։
«Մենք արդեն ասել ենք, որ շատ գոհ ենք մեր կազմից։ Բայց հիմա երկու վնասվածք ունենք։ Մենք պետք է սա հաշվի առնենք։ Պաշտպանությունում շատ տարբերակներ չկան, երբ խոսքը վերաբերում է ֆուտբոլիստների վնասվածքներին։
Տրանսֆերները դեռ չեն մտնում մեր ծրագրերի մեջ, բայց տրանսֆերային պատուհանը դեռ բաց է լինելու հինգ օր»,- Ֆրեյնդի խոսքերն է մեջբերում Sky Sport Germany-ն։