Ֆաբրիցիո Ռոմանո. Մարկոս ​​Ալոնսոն կտեղափոխվի «Սելտա»

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Մարկոս ​​Ալոնսոն համաձայնվել է տեղափոխվել իսպանական «Սելտան»։ Այս մասին հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Մարկոս ​​Ալոնսոն շուտով կժամանի իսպանական ակումբ՝ բուժզննում անցնելու համար։ Պաշտպանը «Սելտային» կմիանա ազատ գործակալի կարգավիճակով։ Ֆուտբոլիստը վերջերս է հեռացել «Բարսելոնայից»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը»։