Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը գոլի հեղինակ է դարձել Լա Լիգայի 2-րդ տուրի՝ «Վալյադոլիդի» հետ խաղում (3։0)։
Բրազիլացին գոլի հեղինակ է դարձել 18 տարեկան 35 օրականում՝ դառնալով Մադրիդի «Ռեալի» պատմության ամենաերիտասարդ արտասահմանցի ֆուտբոլիստը, ով գոլ է խփել պաշտոնական խաղում՝ անկախ մրցաշարից, հայտնում է AS-ը։
Նախորդ ռեկորդը պատկանում էր ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանին՝ նա գոլի հեղինակ էր դարձել 2011 թվականին «Ռայո-Վալեկանոյի» դեմ խաղում, երբ նա 18 տարեկան 152 օրական էր։
Էնդրիկը «Ռեալ» է տեղափոխվել «Պալմեյրասից» 2024 թվականի հուլիսին։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը։