«Բարսելոնան» կարող է թոփ տրանսֆերներ իրականացնել մինչև ամառային տրանսֆերային պատուհանի ավարտը։
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, կատալոնացիները վստահ են, որ կպայմանավորվեն հովանավորչական գործարքի շուրջ Nike-ի հետ։ «Բարսելոնան» դեռևս որևէ փաստաթուղթ չի ուղարկել Լա Լիգա հնարավոր համաձայնության վերաբերյալ, սակայն խոսել է իրենց ներկայացուցիչների հետ՝ բացատրելու, թե ինչպես են ընթանում բանակցությունները և զգուշացրել, որ կողմերը կարող են համաձայնության գալ մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը։
Նշվում է, որ պայմանագիրը կնքելու դեպքում կատալոնական ակումբը Nike-ից պետք է ստանան 115 մլն եվրո, իսկ տարեկան 90 մլն եվրո գումարած բոնուսները նրանց կփոխանցվեն 10 տարով։ Այս դեպքում «Բարսելոնայի» գործունեությունը կբավարարի բոլոր ֆինանսական պահանջները, և ակումբը կկարողանա իրեն թույլ տալ այս ամառ ձեռք բերել բարձրակարգ ֆուտբոլիստի։